Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն          «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը       Հրազդանում բшխվել են «Toyota RAV4» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, կան վիրավnրներ    

20 հուն 2024 11:22

Մարիամ Փաշինյանն աշխատանքից դուրս է եկել. 908 հազար դրամ աշխատավարձ էր ստանում․ «Հրապարակ»

Մարիամ Փաշինյանն աշխատանքից դուրս է եկել. 908 հազար դրամ աշխատավարձ էր ստանում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, որ 2021-ից աշխատում էր «Դիջիթեյն» ընկերությունում՝ «Տոտո»-ում, որոշ տեղեկություններով, աշխատանքից դուրս է եկել։ Պատճառների մասին հայտնի չէ, ընկերությունից պարզաբանում ստանալու մեր փորձերը չհաջողվեցին․ հարցը լսելով՝ աշխատակիցը վախվորած առաջարկեց մի փոքր սպասել, որ ճշտի, ապա փոխանցեց, որ չեն կարող որեւէ տեղեկություն հայտնել՝ իրավասություն չունի, եւ ոչ մեկն իրավասություն չունի։


Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ 2022-ին ներկայացրած հայտարարագրերից պարզ դարձավ, որ Մարիամը տարեկան 10 մլն 893 հազար դրամ, այսինքն՝ ամսական 908 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Ենթադրվում է, որ ավելի լավ պայմաններով աշխատանք են առաջարկել վարչապետի դստերը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր