Եթե Փաշինյանի կառավարությունը 8 տարվա ընթացքում փոփոխություն չի բերել, ապա նոր 5 տարում էլ չի բերի          Այսօր մեր զինվորները գերի են, նախագահները գերի են, ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքերը նստած՝ մեզ թելադրում են       ՀՀ-ում Իրանի դեսպանատունն արձագանքել է իսրայելական հեռուստաալիքով Հայաստանի դրոշի հետ կապված միջադեպին    

23 հուն 2024 12:40

Բրյուսելի հնչող հայտարարություններով զգուշացվում է Ադրբեջանին,ինչ-որ փուլում տարբեր դոզաներով նաև Վաշինգտոնից կարող են ծանրակշիռ ուղերձներ ուղղվել Բաքվին

Բրյուսելի հնչող հայտարարություններով զգուշացվում է Ադրբեջանին,ինչ-որ փուլում տարբեր դոզաներով նաև Վաշինգտոնից կարող են ծանրակշիռ ուղերձներ ուղղվել ԲաքվինՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ 

«Ադրբեջանից հնչող ու ակնկալվող տարածքային պահանջների և դրանց կոշտացման ֆոնին, տարբեր մակարդակով ու ձևաչափով արձագանքներ են հնչում նաև Բրյուսելից:

Բրյուսելի հնչող հայտարարություններով, ըստ էությամբ, զգուշացվում է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած փորձ կոշտ հակազդեցություն է ունենալու:

Հասկանալի է, որ այս ամենին աջակցում է նաև ԱՄՆ-ն և ինչ-որ փուլում նաև Վաշինգթոնից կարող են ծանրակշիռ ուղերձներ ուղղվել պաշտոնական Բաքվին (տարբեր դոզաներով պարբերաբար հնչում են):

Հատկանշական է, որ Ադրբեջանի համար որևէ էական հետևանք չեղավ Արցախի դեմ ագրեսիայից ու արցախցիների բռնի տեղահանությունից հետո, առավել ևս` 2021-22 թթ.-ի ընթացքում ՀՀ-ի դեմ իրականացված ադրբեջանական հարձակումներից հետո, որի հետևանքը Հայաստանի տարբեր հատվածների օկուպացումն էր:

Արևմուտքն իր ռազմավարական շահերն իրացնելիս և աշխահաքաղաքական բալանսը փոխելու ճանապարհին փորձում է ցույց տալ, որ քաղաքական սատարումից բացի աստիճանաբար անցում է կատարում նաև անվտանգության բաղադրիչին, ինչն արտահայտվում է Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության կտրուկ ակտիվացմամբ ու դրանից բխող մատակարարումներով:

Նորմալ իշխանության պայմաններում հնարավոր կլիներ օգտվել տարածաշրջանում ծավալվող մրցավազքից և առավելագույն օգուտներ քաղել, սակայն գործող իշխանության պայմաններում, ցանկացած հնարավորություն շատ արագ վերածվում է նոր արկածախնդրության և դիվանագիտական կոլափսի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր