Վիճաբանություն և կրшկոցներ՝ «Avenue Arzni» հյուրատնում․ կան տուժածներ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 9-ի համար       Հրդեհ՝ Ախուրյան գյուղում․ այրվել է տան տանիքից մոտ 250 քմ հատված    

23 հուն 2024 18:32

Ադրբեջանական կողմից նման հավաստիացումներ ոչ փակ հանդիպումների ընթացքում, ոչ էլ հրապարակավ, չեմ լսել

Ադրբեջանական կողմից նման հավաստիացումներ ոչ փակ հանդիպումների ընթացքում, ոչ էլ հրապարակավ, չեմ լսելՎերջին շրջանում բանակցային գործընթացի զանազան միջնորդությունները միջնորդություն չեն դասական իմաստով, ամեն դեպքում, այնպես, ինչպես հայ հանրությունն ընկալում է միջնորդություն եզրույթը, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության դեպքում, երբ առաջարկներ էին մշակվում ու ներկայացվում։ Վերջին շրջանում միջնորդական ջանքերը առավելապես նոր հանդիպում կազմակերպելու մասին են։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։

Հարցին, թե արդյոք Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել ՌԴ-ում՝ Միրզոյանը պատասխանեց. «Չգիտեմ, ադրբեջանական կողմից նման հավաստիացումներ ոչ փակ հանդիպումների ընթացքում, ոչ էլ հրապարակավ, չեմ լսել։ Եթե Լավրովը նման բան է պնդում, գուցե հիմք ունի»,- ասել է Միրզոյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր