Կանոններ, որոնք կօգնեն փողը և հարստությունը դեպի ձեզ ձգելու համար          Եղունգների փխրունությունից ու շերտավորումից կարելի է ազատվել բնական միջոցների օգնությամբ       Սեպտեմբերի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 հուն 2024 09:04

Արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագի՞ր է մշակվում․«Հրապարակ»

Արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագի՞ր է մշակվում․«Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սեպտեմբերին բռնագաղթած արցախցիների համար դեռեւս նոյեմբեր ամսվանից սոցապնախարարությունում նոր նախագիծ է մշակվում, որի մասին արդեն արցախցիները տեղեկացված են: Խոսքը բնակարաններով ապահովելու ծրագրի մասին է։
 
Նախատեսվում է յուրաքանչյուր արցախցու 5 մլն դրամի սերտիֆիկատ հատկացնել, որոնք կօգտագործվեն բացառապես բնակարան գնելու պարագայում։ Ասենք, 4 հոգանոց ընտանիքը 20 միլիոն դրամ կստանա: Ընդ որում՝ այդ սերտիֆիկատների համար գործակիցներ կիրառելու հարցն էլ են քննարկում, ասենք, Երեւանից դուրս` մարզերում բնակարաններ ձեռք բերելու պարագայում սերտիֆիկատների դեպքում կգործի 1.6 գործակիցը, այսինքն՝ այդ 5 միլիոնը 1.6-ով կավելանա:
 
Իսկ սահմանամերձ գյուղերում քննարկվում է ավելի մեծ գործակից: Միայն Երեւանում է սերտիֆիկատն իր չափով գործելու, թեեւ ամենաբարձր գները հենց Երեւանում են։ Նախագիծը, սակայն, դեռեւս միս ու արյուն չի ստացել, եթե ստանա, ապա իշխանություններին կհաջողվի մայրաքաղաքն ազատագրել արցախցիներից, քանի որ այդ գումարներով միայն մարզերում է հնարավոր բնակարաններ գնել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր