Մարտի 19-ին և 20-ին գազամատակարարման դադարեցում կլինի հետևյալ հասցեներում          Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը    

24 հուն 2024 12:35

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 7-9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 7-9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւշադրություն
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված հունվարի 24-ին հանրապետության ողջ տարածքում, այդ թվում և Երևանում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը հունվարի 24-ի գիշերը կշարունակի նվազել ևս 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում`
Հունվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Հունվարի 24-ին, 27-ին հանրապետության ողջ տարածքում, 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 24-ին տեղումները առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-ին, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վ, 24-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը աստիճանաբար կնվազի ևս 7-9 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր