Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները          Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան       Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն    

24 հուն 2024 15:21

Իսկ ի՞նչ ստացավ Թուրքիան.քաղաքական ու դիվանագիտական մաստեր կլասս արեց

Իսկ ի՞նչ ստացավ Թուրքիան.քաղաքական ու դիվանագիտական մաստեր կլասս արեցԹուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը.

Թուրքիայի խորհրդարանը երեկ վերջապես վավերացրեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը։
Թեև ըստ օրենքի այս որոշումը դեռ պետք է վավերացնի Թուրքիայի նախագահ Էրդողանը, սակայն ամենայն հավանականությամբ դա արագ տեղի կունենա։

Շվեդիան դիմել էր ՆԱՏՕ անդամ դառնալու համար 2020 թ. գարնանը՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից անմիջապես հետո։

Թուրքիան մոտ երկու տարի ուշացրեց վավերացումը, ինչը անհրաժեշտ նախապայման է։

Անցնող շուրջ 2 տարվա ընթացքում այս պարզ իրավիճակից Թուրքիան իր համար քաղեց առավելագույնը։

Իսկ ի՞նչ ստացավ Թուրքիան։ Ստորև հիմնական ձեռքբերումները.
. բարձրացրեց իր քաղաքական կշիռը ՆԱՏՕ կազմում՝ այդպիսով մեծացնելով նաև իր ինքիրույնությունը,
. հայտը ուշացնելու շնորհիվ հավելյալ մանևրելու տեղ ստացավ Ռուսաստանի հետ իր հարաբերություններում՝ վերջինիս «վաճառելով» իր այդ ժամանակավոր դիրքորոշումը,
. ստիպեց ԱՄՆ իր հետ վերսկսել առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների մատակարարման շուրջ բանակցությունները, որոնք սառեցված էին 2018 թվականից,
.Շվեդիայում ու ամբողջ Եվրոպայում բավական սահմանափակեց ու բարդացրեց քրդական ուժերի գործունեությունը։

Մի խոսքով՝ քաղաքական ու դիվանագիտական մաստեր կլասս։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր