Ինչո՞ւ էին Վանաձորում խուճապահար պատսպարվել թաքստոցներում

Հիշեցնենք, որ վանաձորցիների շրջանում լուրեր էին պտտվում քաղաքում հնչած պայթյունների մասին։
Ավելի ուշ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որով հաստատեց, որ Վանաձորում պայթյունի նմանվող ձայնը ինքնաթիռների ուսումնամարզական թռիչքների հետևանքով է եղել։ «ՀՀ պաշտպանության նախարարությունն ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ»,-նշում են ՊՆ-ից։
Այս դեպքում զարմանալին այն է, որ գոնե Վանաձորի խաղաղ բնակչությանը որևէ կերպ նախազգուշացնելու քայլեր չեն իրականացվել: Հնարավոր է, իշխանությունները միտումնավոր են այդպես վարվել, որպեսզի ահաբեկեն բնակիչներին: