Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները կարո՞ղ են ՀՀ-ում անշարժ գույք գնել. Կադաստրի կոմիտեի ղեկավարի արձագանքը

Թովմասյանը պատասխանեց, որ ՀՀ-ում անշարժ գույքի ձեռք բերման սահմանափակում գոյություն ունի միայն գյուղատնտեսական հողերի համար։
«Գյուղատնտեսական նշանակության հողերը չեն կարող գնել այլ պետությունների քաղաքացիները, իրավաբանական անձինք։ Մնացած բոլոր դեպքերում ընթացակարգը նույնն է։ Բոլորն էլ կարող են դիմել և համապատասխան գործարքը կնքել»,- ներկայացրեց նա։