Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

26 հուն 2024 11:33

ՀՀ բանկերում և փոխանակման կետերում երրորդ օրն անընդմեջ արտարժույթն էժանանում է

ՀՀ բանկերում և փոխանակման կետերում երրորդ օրն անընդմեջ արտարժույթն էժանանում էՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 26-ի ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.08դրամ, ինչն նվազել է նախորդ օրվա համեմատ։ Բացի դոլարից էժանացել են նաև եվրոն և ռուբլին։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 401.50 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 405 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 402 դրամ է, վաճառքը՝ 405.50դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 432.14 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 442  դրամ, առավելագույնը՝ 448։ Փոխանակման կետերում եվրոյի առքը
439 դրամ է, վաճառքը՝ 444 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.42դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.60 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.48դրամ, վաճառքը` 4.58 դրամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր