Տեսանյութ.Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 30-ի համար       Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում․«Հրապարակ»    

26 հուն 2024 13:00

Ամոթ քեզ, Գոնչարենկո,քո ելույթից իմ սիրտը խառնեց, երբ ես գամ Ստրասբուրգ, աչքիցս հեռու կմնաս.Մարուքյանը՝Ուկրաինայի Ռադայի պատվիրակության անդամին

Ամոթ քեզ, Գոնչարենկո,քո ելույթից իմ սիրտը խառնեց, երբ ես գամ Ստրասբուրգ, աչքիցս հեռու կմնաս.Մարուքյանը՝Ուկրաինայի Ռադայի պատվիրակության անդամինՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան X-ի իր էջում անդրադարձել է Ուկրաինայի Ռադայի պատվիրակության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոյի ԵԽԽՎ-ի իր ելույթին, որտեղ վերջինս իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի նկատմամբ ԵԽԽՎ-ի վերաբերմունքից։

Մարուքյանը, մասնավորապես, նշել է․ «Դեռևս 2021 թվականին, լինելով ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ելույթ եմ ունեցել Ադրբեջանի խայտառակ ավարի պուրակի մասին, որտեղ ադրբեջանական ռեժիմը տեղակայել է հայ ռազմագերիների մանեկենները։

Երբ իմ ելույթում ներկայացնում էի Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները ուկրաինացի այս պատգամավորն  բողոքեց նիստը նախագահողից, որ թույլ է տվել ինձ պաստառներով ելույթ ունենալ, իսկ իրեն թույլ չի տվել նույնը անել։ Այդ բողոքի ակցիան ավարտվեց նրանով, որ ԵԽԽՎ նախագահը նրան խնդրել էր դուրս գալ նիստերի դահլիճից։

Այս երկակի ստանդարտների արդյունքում շատ հետաքրքիր է, թե ինչպես է այս ուկրաինացի պատգամավորն աշխարհից արդարություն պահանջում Ուկրաինայի համար, երբ նա չի ցանկանում նույն արդարությունը տեսնել Լեռնային Ղարաբաղի հազարավոր էթնիկական զտված մարդկանց, ապօրինաբար պահվող ռազմագերիների համար։  Ամոթ քեզ, Գոնչարենկո, երբ ես գամ Ստրասբուրգ, համոզվի՛ր, որ իմ աչքից հեռու մնաս, քո ելույթից իմ սիրտը խառնեց»,- նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր