Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

28 հուն 2024 19:38

Ազատվեք մազերի թեփից մի քանի բնական բաղադրիչների միջոցով

Ազատվեք մազերի թեփից մի քանի բնական բաղադրիչների միջոցովԹեփը մեծ անհարմարություննր է պատճառում՝ դառնալով նաև քորի պատճառ։ Դրա առաջացումը սերտորեն կապված է հոգեբանական գործոնների հետ. սթրեսն ու նյարդային վիճակը նպաստում են դրա առաջացմանը։ Թեփի առաջացման պատճառ կարող են դառնալ թթու ուտելիքը, ակտիվ քրտնարտադրությունը, հորմոնալ անհավասարակշռությունը, ուժեղ հոտ ունեցող շամպուններրը, ագրեսիվ ներկերը, մազերը հարդարելու միջոցները և այն։

Թեփի դեմ պայքարում մարդկանց մեծ մասի առաջին ընտրությունը համապատասխան շամպուններն են։ Սակայն դրանց մեծ մասն ագրեսիվ նյութեր են պարունակում, ինչը կարող է կողմնակի ազդեցություն ունենալ։ Արհեստական միջոցները կարող եք փոխարինել բնական բաղադրիչներով։

Ալոե վերայի գել։ Ալոէ վերայի գելը քսեք գլխամաշկին։ Թողեք 20-25 րոպե, լվացեք տաք ջրով։ Խորհուրդ է տրվում օգտագործել մինչև թեփի անհետացումը։
Քացախ։ 3 բաժին ջուրը խառնեք քացախի հետ, քսեք գլխամաշկին։ Թողեք ամբողջ գիշեր, լվացեք առավոտյան։

Ձիթապտղի յուղ։ Քսեք մաշկին նուրբ, մերսող շարժումներով։ Գլուխը փաթաթեք սրբիչով, թողեք 30 րոպե։ Գլուխը լվացեք շամպունով։ Ձիթապտղի յուղը խոնավեցնում է մաշկը՝ հեռացնելով թեփը, ամրացնելով մազարմատները։

Կերակրի սոդա։ Մազերը թրջեք, մի փոքր սոդա քսեք մազերին։ Թողեք 15 րոպե, լվացեք տաք ջրով՝ առանց շամպուն օգտագործելու։ Կարող եք նաև սոդան ավելացնել շամպունի մեջ և դրանով լվանալ մազերը։

Եղեսպակ և ռոզմարին։ 1 ճաշի գդալ եղեսպակը խառնեք 1 ճաշի գդալ ռոզմարինի հետ, ավելացրեք 1 բաժակ եռացրած ջուր։ Թողեք թրմվի 20 րոպե։ Քսեք մաքուր գլխամաշկին, թողեք 20-60 րոպե, լվացեք տաք ջրով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր