Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երը          Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին       Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն    

29 հուն 2024 10:57

Թենիսի կորտերը «Մայր Հայաստան» արձանի հարակից ավտոկայանատեղիում ենք կառուցելու․ Տիգրան Ավինյան

Թենիսի կորտերը «Մայր Հայաստան» արձանի հարակից ավտոկայանատեղիում ենք կառուցելու․ Տիգրան ԱվինյանԹենիսի կորտերը «Մայր Հայաստան» արձանի հարակից ավտոկայանատեղիում ենք կառուցելու։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նպատակահարմար է թենիսի կորտերը «Մայր Հայաստանին» հարակից ավտոկայանատեղիում կառուցել և շատ գեղեցիկ կլինի այստեղ»,- նշեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։

Քաղաքապետին նաև տեղեկացրին, որ Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների աշխատակազմերը թենիսի կորտեր կառուցելու համար համապատասխան տարածքներ են ներկայացրել։ Քննարկումները, սակայն դեռ ընթանում են նաև մյուս վարչական շրջաններում։

Հիշեցնենք՝ քաղաքային իշխանությունը հայտարարեց, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան ընկած տարածքում վերակառուցում սկսելու ու թենիսի կորտերը քանդելու մասին կառավարության որոշման նախագիծ են պատրաստում, որով տարածքը հանրային գերակա շահ են ճանաչելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր