Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

29 հուն 2024 11:44

Բոլոր պատասխանատուներին կպատժենք.Բայդենը Հորդանանում ԱՄՆ բազայի հարձակման համար մեղադրել է Իրանին. Թեհրանը պնդում է, որ կապ չունի

Բոլոր պատասխանատուներին կպատժենք.Բայդենը Հորդանանում ԱՄՆ բազայի հարձակման համար մեղադրել է Իրանին. Թեհրանը պնդում է, որ կապ չունիԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մեկնաբանելով Հորդանանի և Սիրիայի սահմանին ամերիկյան Tower 22 բազայի վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել 34 ամերիկացի զինծառայող, մեղադրել է Իրանի կողմից աջակցվող «Իսլամական դիմադրություն» խմբավորման զինյալներին, որոնք տեղակայված են Իրաքում և Սիրիայում: ԱՄՆ նախագահը խոստացել է վրեժ լուծել: Այս մասին գրում է The Guardian-ը:

Երկուշաբթի վաղ առավոտյան IRNA պետական լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հերքել է, որ Թեհրանը որևէ առնչություն ունի հարձակմանը:

«Իրանը ոչ մի կապ և ոչ մի առնչություն չի ունեցել ամերիկյան բազայի վրա հարձակման հետ: Տարածաշրջանում հակամարտություն կա ԱՄՆ ուժերի և դիմադրության խմբերի միջև, որոնք պատասխան հարձակումներ են կատարում», - ասվում է Իրանի հայտարարության մեջ:

Սակայն Բայդենը ընդգծել է, որ ԱՄՆ-ն իր ընտրած ժամանակ բոլոր մեղավորներին պատասխանատվության կենթարկի, իսկ Պենտագոնն էլ վերահաստատել է նախագահի ասածն առ այն, որ Իրանն է կանգնած հարձակումների հետևում:

Իսկ «Իսլամական դիմադրություն»-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ինչպես նախկինում ասել ենք, եթե ԱՄՆ-ն շարունակի աջակցել Իսրայելին, ապա սրումներ կլինեն: Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը օրինական թիրախներ են, և մենք թքած ունենք պատասխանելու ԱՄՆ սպառնալիքների վրա, մենք գիտենք, թե որ ուղղությամբ ենք գնում, իսկ նահատակությունը մեզ համար պարգև է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր