Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

29 հուն 2024 14:26

Չեմ մոռանա այս խոսքերը.2018-ի ապրիլի 23-ին Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ ասաց՝ իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և՛ Արցախը, և՛ Հայաստանը

Չեմ մոռանա այս խոսքերը.2018-ի ապրիլի 23-ին Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ ասաց՝ իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և՛ Արցախը, և՛ ՀայաստանըԵրբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ու մեր ազգը ցնծում էր, այդ ցնծության մթնոլորտում մենք էլ հավաքվեցինք, կոնյակ խմեցինք այդ առիթով։

Այս մասին «ԼուրջCast» հաղորդման ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Դե մենք էլ էինք տարիներ շարունակ պայքարել դրա համար, թեև դա ավելի շատ ժողովրդի ցնծության համար էինք խմում։ Հետո գնացինք առաջին նախագահի մոտ ու տեսանք, որ ինքը նստած է շատ լուրջ, անգամ մռայլ արտահայտությամբ։ Ասացինք՝ պարոն նախագահ, ամբողջ ժողովուրդը ցնծում է, ինչո՞ւ եք դուք այս տրամադրության մեջ։

Ինքն ասաց մի նախադասություն, որը դուրս չի գալիս իմ հիշողությունից։ Դա հենց նույն օրն էր, երբ շատ բաներ պարզ չէին՝ արդյոք Փաշինյանը դառնալու է վարչապետ, թե ոչ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց՝ լսեք, դուք չե՞ք հասկանում, այսօր ես ամենադժբախտ մարդն եմ Հայաստանում, որովհետև իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և՛ Արցախը, և՛ Հայաստանը։

Ինձ համար դա մի փոքր չափազանցություն հնչեց, բայց հիմա, որ նայում եմ, տեսնում եմ, որ Տեր-Պետրոսյանի կանխատեսումները այնուամենայիվ բավականին հզոր էին»,- ասաց Լևոն Զուրաբյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր