Իրանն ԱՄՆ-ի ցանկացած ագրեuիվ գործողություն կդիտարկի որպես լայնածավալ պատերшզմի սկիզբ          Հայաստանը ԹՐԻՓՓ ծրագրով իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում       ԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ    

29 հուն 2024 15:31

Եթե Ադրբեջանը չհարձակվելու մասին պայմանագիր ստորագրի, դա նշանակում է, որ չի հարձակվելո՞ւ.

Եթե Ադրբեջանը չհարձակվելու մասին պայմանագիր ստորագրի, դա նշանակում է, որ չի հարձակվելո՞ւ.Եթե Ադրբեջանը չհարձակվելու մասին պայմանագիր ստորագրի, դա նշանակում է, որ չի հարձակվելո՞ւ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկել է չհարձակվելու մասին պայմանագիր ստորագրել, եթե խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգվի:


«Եթե ուզում ես պահել, պիտի պահես, եթե ուզում ես տալ, պիտի տաս: Ինչպե՞ս ենք 30 տարի Ղարաբաղը պահել, ինչպե՞ս է Թուրքիան 50 տարի Կիպրոսի մի մասը պահում, ինչպե՞ս է Ռուսաստանը Ուկրաինայի մեսը պահում, ինչպե՞ս է Անըգլիան Արգենտինայի կղզիների կեսը պահում»,-ասաց նա:


Դիտարկմանը, որ իշխանությունները խոսում են սպառազինություն ձեռք բերելու հարցում հաջողությունների մասին, Հակոբյանն արձագանքեց. «Դու էլ ասա: Պետք է մի բան հասկանանք, որ զենքը ընդամենը միջոց է կռվելու համար: Զենքի առկայությունը երկրորդային է: Առաջինը պետք է ունենաս ցանկություն, գիտելիք եւ ունակություն, իսկ զենքը միայն միջոց է»:


Հարցին՝ որքանո՞վ է հավանական, որ այս փուլում Ադրբեջանը նոր էսկալացիա իրականացնի, երբ այնտեղ փետրվարին ընտրություններ են նախատեսված, ԳՇ նախկին պետը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է: Ինչ նպատակ Ադրբեջանն իր առջեւ դնի, իրագործելու է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր