Իրանն ԱՄՆ-ի ցանկացած ագրեuիվ գործողություն կդիտարկի որպես լայնածավալ պատերшզմի սկիզբ          Հայաստանը ԹՐԻՓՓ ծրագրով իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում       ԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ    

30 հուն 2024 11:41

Ամերիկյան իշխանությունները Մասկի ընկերությանը թույլտվություն են տվել՝ փորձարկելու իր չիպը մարդկանց վրա

Ամերիկյան իշխանությունները Մասկի ընկերությանը թույլտվություն են տվել՝ փորձարկելու իր չիպը մարդկանց վրա Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունն առաջին անգամ հաջողությամբ անլար չիպ է տեղադրել մարդու ուղեղում։ Մասկը X-ի իր էջում գրել է, որ ներդրված սարքի առաջին արդյունքները խոստումնալից են՝ այն լավ է հայտնաբերում նյարդային ազդակները։ 
 
Չիպը պետք է ծառայի որպես կապող օղակ մարդու ուղեղի և համակարգչի միջև․ Neuralink-ը խոստանում է, որ այն կօգնի պայքարել ինչպես ֆիզիկական խնդիրների, այնպես էլ հոգեկան խանգարումների դեմ:
 
Neuralink-ը հեռու է այս ոլորտում առաջամարտիկ լինելուց. տասնյակ ընկերություններ տարիներ շարունակ փորձարկումներ են անցկացնում, որոշները՝ հուսադրող արդյունքներով: Բայց այն ամենն, ինչ անում է Մասկը, ավանդաբար մեծ ուշադրություն է գրավում նրա փորձառության և ինքնագովազդի շնորհիվ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 
Ամերիկյան իշխանությունները Մասկի ընկերությանը թույլտվություն են տվել՝ փորձարկելու իր չիպը մարդկանց վրա անցյալ տարվա մայիսին։ Նախատեսվում է, որ փորձարկումները կտևեն 6 տարի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր