Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

30 հուն 2024 17:59

Երևանում «El Paso» խանութի դիմաց հայտնաբերվել է կնոջ դի

Երևանում «El Paso» խանութի դիմաց հայտնաբերվել է կնոջ դիshamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու 38 հասցեի մոտ՝ «El Paso» խանութի դիմաց, կնոջ դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ 76-ամյա Լուսիկ Մ.-ի դին:Դատաբժշկի նախնական եզրակազության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կնոջը հայտնաբերել են քաղաքացիները և ահազանգել են շտապօգնություն:Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է կենսաբանական մահ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր