Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը          Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ       Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում, տարհանվել է 22 բնակիչ    

30 հուն 2024 22:38

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների փաստը կասկածի ենթակա չէ. Զատուլին

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների փաստը կասկածի ենթակա չէ. ԶատուլինԼեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների փաստը կասկածի ենթակա չէ։ Այս մասին «Газете.Ru»-ին հայտարարել Է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ Ղարաբաղում իսկապես եղել են, «ինչ էլ որ այնտեղ ասեն, մեզ մոտ աշխարհում, միջազգային կազմակերպություններում եւ այլն»:

«Թեկուզ այն իմաստով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը լքել է իր բնակարանները այն հողից, որն իրենց հայրենիքն է»,-Զատուլինի խոսքը մեջբերում է պարբերականը:

Ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջարկել էր որևէ փաստ ներկայացնել:

«Եթե կա միջազգային որևէ կազմակերպության որևէ փաստաթուղթ, որը Երևանում հեղինակավոր են համարում (օրինակ՝ ՄԱԿ-ը կամ որևէ այլ) հայտարարություն, որը վկայում է այն մասին, որ նման էթնիկ զտումներ եղել են, բարի եղեք, մեզ հղում տվեք այդ փաստաթղթին»,-ասել Է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր