Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Ավելի ճիշտ՝ ձեզ          Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, թույլ չեմ տալու, որ որևէ մեկը հոշոտի մեր սրբությունները       Սամվել Կարապետյանը դեռ ձերբակալված չէ, բայց շուտով կձերբակալեն, սպասում ենք    

31 հուն 2024 09:28

Ավինյանը փորձում է լավացնել թիմակիցների հետ հարաբերությունները․«Հրապարակ»

Ավինյանը փորձում է լավացնել թիմակիցների հետ հարաբերությունները․«Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրերս Սաշա Կատվալյանը նշանակվեց «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն՝ փոխարինելով Բագրատ Աղաջանյանին, ով հունվարի 26-ին  ազատվել է «ձնամաքրման աշխատանքները պատշաճ չկատարելու» պատճառով։ Այս նշանակումն իշխանական շրջանակներում տարաբնույթ խոսակցությունների թեմա է դարձել։ Նա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համակուրսեցին է, նաեւ մտերիմ է Ավինյանի հետ: Նրան Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարի պաշտոնից ազատեցին 2022-ի հոկտեմբերին` զոհվածների ծնողներին քարշ տալով Եռաբլուրից հեռացրած ոստիկաններին քննադատելու համար: Հետո Կատվալյանն Ավինյանի խորհրդական նշանակվեց եւ ազատվեց անցած տարեվերջին, երբ նրա անունը կրկին հայտնվեց մամուլի տեսադաշտում։

Իրավապահները բերման էին ենթարկել Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի այլ պաշտոնյաների՝ գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածով: Տեղեկություններ կային, որ կասկածյալների ցանկում է նաեւ Սաշա Կատվալյանը: Դրանից օրեր անց նա ազատվեց խորհրդականի պաշտոնից, իսկ օրերս նշանակվեց քաղաքի աղբահանության տնօրենի պաշտոնին: Ըստ որոշ լուրերի, այս նշանակումը վատ է ընդունվել մի շարք ՔՊ-ականների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ոմանք կարծում են, որ Ավինյանը փորձում է թիմակիցների հետ լավացնել հարաբերությունները եւ չի մերժել Սուրեն Պապիկյանի խնդրանքը: Իսկ Պապիկյանի հետ անջրպետ էր առաջացել ՔՊ վարչության հայտնի ընտրություններից հետո։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 31․ 01․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր