Հունիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Ավելի ճիշտ՝ ձեզ       Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, թույլ չեմ տալու, որ որևէ մեկը հոշոտի մեր սրբությունները    

31 հուն 2024 13:15

ՀՀ շուրջ առկա սպառնալիքների ու մարտահրավերների հետևանքով նախատեսվում է կրկնապատկել պարգևավճարները

ՀՀ շուրջ առկա սպառնալիքների ու մարտահրավերների հետևանքով նախատեսում է կրկնապատկել պարգևավճարներըՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է պարգևատրումների բյուջեն ավելացնել 230 միլիոն դրամով։ Հարցը ներառված է կառավարության փետրվարի 1-ի նիստի օրակարգում, զեկուցվող չէ։


Որոշման հիմնավորման մեջ նշված է, թե ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների և միտումների պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը կենսական դերակատարում ունի ՀՀ անվտանգության ապահովման համատեքստում: ՀՀ շուրջ առկա սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում և սովորականից անհամեմատ ավելի եռանդուն ջանքեր գրեթե բոլոր երկկողմ և բազմակողմ հարթակներում:


Ըստ հիմնավորման՝ բազմապատկվել են աշխատանքների ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը։


«ԱԳՆ-ի կողմից կատարվող աշխատանքի ծավալները, բովանդակությունը և պատասխանատվությունը ոչ միայն արտացոլված չեն ներկայումս սահմանված վարձատրության չափերում, այլև առկա է շեշտակի (անգամների) տարբերություն ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների և ՀՀ անվտանգային հարցերում պատասխանատվություն ունեցող կառույցների աշխատակիցների աշխատավարձերի միջև: Ավելին` աշխատանքի ծավալների և պատասխանատվության էական աճին զուգահեռ ցածր վարձատրությամբ պայմանավորված՝ դիվանագետի աշխատանքն աստիճանաբար կորցնում է գրավչությունը, ինչը հանգեցնում է մարդկային ռեսուրսների արտահոսքին և նոր ռեսուրսների ներգրավման բարդությանը։ 


Նախագծի ընդունումը պայմանավորված է վերը նշված անհամաչափությունները մեղմելու, աշխատանքի գրավչությունը մեծացնելու և վարձատրության չափը լավարկելու անհրաժեշտությամբ»,-նշված է որոշման մեջ։


Նշվում է, թե նախագծի ընդունման արդյունքում  ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ծրագրային ցուցանիշներում փոփոխություններ չեն առաջանալու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր