ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար. Լարսը բաց
![ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար. Լարսը բաց ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար. Լարսը բաց](https://hayacq.com/uploads/posts/2019-01/1548237896_winter_wonderland_1600.thumb.jpg)
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է անվաշղթաների կիրառման դեպքում։
Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։