Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

01 փետ 2024 12:12

Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել. «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել. «Թաթոյան» հիմնադրամՀայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագրով Գոշավանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին և Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը պատկանում են «հինավուրց Ադրբեջանին»։ Այդ մասին Yerkir.am-ը տեղեկանում է «Թաթոյան» հիմնադրամից:


«Ըստ այդ ծրագրի կեղծ տվյալների՝ հայկական Գոշավանքն ալբանական (թուրքական) տաճար է թուրքական սուլթանության տարածքում, և հայերը մեղադրվում են իբր դրա «իրական» թուրքական անունը փոխելու մեջ։


Ադրբեջանական ծրագրի համաձայն՝ վանքի գտնվելու տարածքը թուրք-օղուզ ցեղերի հայրենիքն է, իսկ առաջին հայերը «բերվել» են Իրանից և Թուրքիայից 19-րդ դարի սկզբին, որից հետո էլ նրանք յուրացրել են տաճարը։


Հայաստանի զավթման ծրագրի կեղծիքների համաձայն՝ Ադրբեջանին է պատկանում Ապարանի հայկական Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին։ Իբր դա «հին թուրքական» տաճար է, որը կառուցել են թուրքական ցեղերը 5-րդ դարում, իսկ հայերն առաջին անգամ Ապարան են բերվել և բնակեցվել Թուրքիայից 1829-1830թթ։


Ըստ ադրբեջանական հորինված ծրագրի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի անբաժան մասն է Ախթալայի հայկական Սուրբ Աստվածածին վանքը, իսկ Ախթալան թուրքական ցեղերի հայրենիքն է, որտեղ մինչև 20-րդ դարի կեսերը հայեր իբր չեն ապրել»,-հայտնում են հիմնադրամից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր