Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

01 փետ 2024 13:30

Աշխարհը կիլոմետրերով առաջ է գնացել, մեզ ասում են՝ անտառ չմտնեք, գայլը կուտի, անտառ չենք մտնում, գայլն է անտառից դուրս գալիս մեզ ուտում

Աշխարհը կիլոմետրերով առաջ է գնացել, մեզ ասում են՝ անտառ չմտնեք, գայլը կուտի, անտառ չենք մտնում, գայլն է անտառից դուրս գալիս մեզ ուտումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քաղաքական առաջնորդության ժամանակ է, որ մասնագետ պետք է ունենանլ։


 
«Այո՛, ունենք մասնագետներ, բայց շատ դեպքերում տեսնում ենք, որ նրանց ամենաթարմ ինֆորմացիան 1993 թվականի է։ Աշխարհը կիլոմետրերով առաջ է գնացել, իրենք մեր փեշերից հետ են պահում, ասում են՝ չգնաք այնտեղ, չի լինի, անտառ չմտնեք, գայլը մեզ կուտի, անտառ չենք մտնում, գայլն է անտառից դուրս գալիս մեզ ուտում»,- Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց նա։


Ըստ նրա՝ մեր ժողովուրդը դեռ սովորելու բան ունի․ «Մենք բազմահազարամյա ազգ ենք, բազմահազարամյա ժողովուրդ ենք, բայց մենք լիքը բան չգիտենք, հիմա այնտեղ, որտեղ շատ թե քիչ հուսալի միջազգային գործընկերների հետ աշխատում ենք բերաներս բաց է մնում, թե ոնց են աշխատում։ Այն բաները, որ մեզ մոտ ամիսներ ու տարիներ են տևում, երկու շաբաթում անում են ու բերում դնում են դեմներս, պետք է սովորենք, սկսած, թե ինչ է պետությունը։ Պետք է սովորենք, բայց սովորելու համար պետք է գիտակցել, որ մենք դա չգիտենք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր