Ռուսաստանը պատրաստ է Իրանի և Իսրայելի միջև միջնորդ լինել. ՌԴ ԱԳՆ          Իրանից կամ Իսրայելից հայերի տարհանման անհրաժեշտության մասին որևէ ահազանգ չկա       Գեղարքունիքում բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը, վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, կան տուժածներ    

01 փետ 2024 14:14

Քաղաքացիները տեղյակ չեն, որ եթե 4 ժամից ավելի հոսանք չեն ունենում, ՀԷՑ-ը պետք է փոխհատուցում վճարի. Փաշինյան

Քաղաքացիները տեղյակ չեն, որ եթե 4 ժամից ավելի հոսանք չեն ունենում, ՀԷՑ-ը պետք է փոխհատուցում վճարի. ՓաշինյանԱյսօր գործում է այդ մեխանիզմը, որ եթե սահմանված ժամկետում քաղաքացու էլեկտրամատակարարումը չի վերականգնվում, քաղաքացիներին փոխհատուցում է վճարվում, բայց մեր քաղաքացիները դրանից տեղյակ չեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Իրենք չգիտեն, որ եթե 4 ժամ եւ ավելի որեւէ տեղ հոսանքի անջատում է տեղի ունենում, ՀԷՑ-ը պարտավոր է որոշակի փոխհատուցում վճարել: ՀԾԿ հանձնաժողովը վերահսկում է դա եւ այդ վճարումներն իրականացվում են: Այլ բան, որ քաղաքացիները միշտ չէ, որ դա ֆիքսում են: Շատ կարեւոր  մեխանիզմ կա, որ քաղաքացիները կարող են դիմել ՀԾԿ հանձնաժողով հոսանքի որակի վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ այս ուղղություններով պետք է աշխատանքներն ակտիվանան»,-ասաց նա:


Փաշինյանը հավելեց, որ իրենք ակտիվ են լինելու այս ոլորտում բարեփոխումների առումով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր