Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

01 փետ 2024 19:00

Կուսության ստուգումը ֆիզիկական բռնություն է, դա ևս պետք է արգելել

Կուսության ստուգումը ֆիզիկական բռնություն է, դա ևս պետք է արգելելԿուսության ստուգումը ևս ֆիզիկական բռնություն է, մեր առաջարկած օրենսդրական փաթեթները օրենսդրական արգելք են դնում դրա նկատմամբ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

«Ոչ միայն բժշկական հաստատություններից կան նման ազդակներ, այլ նաև հասարակական կազմակերպություններից։ Քիչ առաջ, երբ քննարկում էինք, մեր գործընկերներից մեկը կոնկրետ դեպք պատմեց՝ իր ծանոթի հետ կապված»,- նշել է քպական պատգամավորը:
Հարցին, թե ինչ ազդակների մասին է խոսքը՝ Վարդանյանն ասաց, որ հստակ վիճակագրություն չկա։ «Պարտադիր պայման, որ նման դեպքերը պետք է գրանցվեն հաստատության կողմից, նման պայման չի եղել, հետևաբար, դրանք չեն գրանցվել: Դրանք եկել են այն շահառու քաղաքացիներից ու կազմակերպություններից, որոնք դրան առնչվել են։ Իհարկե, կարծում եմ, դա խնդիրներից մեկն է ու մշակութային կարևոր փոփոխություն է։ Այո, պետք է կարողանանք բարձրաձայնել բոլոր այն խնդիրների մասին, որոնք առկա են մեր հասարակության մեջ»։

Դիտարկմանը, թե փոփոխությունների փաթեթում ընտանիքում «զուգընկեր» տերմինների ավելացումը նույնասեռականությունը պաշտպանելու քարոզ է ընկալվում՝ Վարդանյանը պատասխանեց, որ այդ սահմանումները տրված են, որովհետև մինչ այդ ընտանեկան բռնության մասին օրենքը կարողանում էր պաշտպանել մարդկանց, որոնք ամուսնության գրանցում ունեին։ «Այսինքն, զագսավորված էին, իսկ նրանք, որոնք նշանված են, կամ հանդիպել են իրար հետ՝ դուրս էին մնում այս կարգավորման դաշտից, բռնության ենթարկված այն անձինք, ովքեր չունեին նման իրավական արձանագրում՝ անպաշտպան էին մնում։ Նման դեպքերը բազմաթիվ են»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր