Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

01 փետ 2024 19:43

Եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպում ենք, որ պատմական արդարությունը վերականգնենք, ապա ինչո՞ւ ուրիշները պետք է թույլ տան, որ այդ բանակը հզորանա

Եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպում ենք, որ պատմական արդարությունը վերականգնենք, ապա ինչո՞ւ ուրիշները պետք է թույլ տան, որ այդ բանակը հզորանաԵթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկ քեզ չի կարող ասել՝ ինչու ես դու քո բանակն ուժեղացնում։ Այդ մասին «Հանրային ռադիոյին» տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եթե դու նպատակ ունես, որի լեգիտիմությունն միջազգայնորեն կարող է դրվել կասկածի տակ, ապա առաջանում են բազմաթիվ խնդիրներ։

«Ես ասում եմ, որ մենք մեր բանակը պետք է դարձնենք մարտունակ մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու նպատակով։ Եվ մեր երկրի տարածքը հայկական ԽՍՀ տարածքի նույնական տարածքային ամբողջականությունն է։ Երբ ասում ենք, որ  մենք մեր բանակը հզորացնում ենք այս տարածքի անվտանգությունը ապահովելու համար, ոչ ոք չի կարող ասել՝ ինչու եք նման բան անում։ Բայց եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպում ենք հետևյալ կերպ, թե մենք ուժեղացնում ենք, որ պատմական արդարությունը վերականգնենք, ապա շատ պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ ուրիշները պետք է թույլ տան, որ այդ բանակը հզորանա, որ պատմական արդարության հարցն էլ լուծի»,- նշեց Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր