Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերն՝ այցելել Մոսկվա          Գեղարքունիքի մարզում մետաղե ջարդոնով բեռնված «ԶԻԼ 130» է կողաշրջվել       Ես եկել եմ դատարան որպես բարի կամքի դրսևորում, ըստ էության կարող էի ընդհանրապես չգալ    

01 փետ 2024 21:30

Հայկ Մարությանի և ևս 4 ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը կքննարկվի արտահերթ նիստում

Հայկ Մարությանի և ևս 4 ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը կքննարկվի արտահերթ նիստումԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ  Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի փետրվարի 5-ին կգումարվի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի 5 ավագանու անդամնների մանդատից զրկելու հարցը։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2024 թվականի փետրվարի 1-ի թիվ 360-Ա որոշմամբ.

2024 թվականի փետրվարի 5-ին` ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով.

1.Նարինե Հայրապետյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

2.Հայկ Մարությանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

3.Սոննա Աղեկյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

4.Գևորգ Ստեփանյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

5.Զարուհի Փոստանջյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

6.Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N45-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»,- նշված է քաղաքապետարանի էջում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր