Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ          «Շահագրգիռ» միջազգային կառույցներն շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին       Երևանում՝ Հերացի փողոցում, բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը և «Mercedes»-ը, կան տուժածներ    

02 փետ 2024 13:33

Ալիևը ամբողջ միջազգային հանրությանը քթից բռնած պտտացնելով, դեռ մի բան էլ անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում անդրադարձել է  խաղաղության պայմանագրի սկզբունքերին և Ադրբեջանի օրերցոր ավելացող պահանջներին։

«2022 թվականի մարտին Ադրբեջանն առաջարկեց հինգ հիմնարար սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնվեր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, այն է՝ պետությունների կողմից ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, նրանց միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում, պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և իրավական պարտավորության ընդունում, որ հետագայում նման պահանջ չի ներկայացվի, ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև այլ հանգամանքներից, որոնք չեն համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին, պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, բացել տրանսպորտային և կոմունիկացիոն կապերը, այլ համապատասխան հաղորդակցությունների ստեղծում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հաստատում:

Չնայած նշված սկզբունքներին անդրադարձ է կատարվել բանակցությունների ընթացքում, բայց նաև հրապարակայնորեն, Ադրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից և բանակցությունների ողջ ընթացքում անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում՝ դրանով իսկ տորպեդահարելով խաղաղ գործընթացը։ Նախօրեին Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կարող է հաստատվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության և ներքին օրենսդրության մեջ՝ այդպիսով պաշտոնապես բարձրացնելով բոլորովին նոր նախապայման։

Ինչպես ասում են՝ «ախորժակը ուտելիս է բացվում», և այս անվերջ պահանջները գալիս են ապացուցելու միայն մեկ բան՝ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում կամ խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ՝ ամբողջ միջազգային հանրությանը քթից բռնած պտտացնելով»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր