Մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն իրոք բարդ պրոցես է          Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայաստանի իշխանությունների       Գլխավոր դատախազը բավարարել է Շվեյցարիայի միջնորդությունը, խարդախության մեջ մեղադրվողը հանձնվել է Շվեյցարիայի իրավասու մարմիններին    

05 փետ 2024 11:09

Երևանում տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ իր 2 տղաներին առևանգել են, պատրաստվում են մեկին վիրահատել և վաճառքի հանել երիկամը

Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ իր 2 տղաներին առևանգել են, պատրաստվում են մեկին վիրահատել և վաճառքի հանել երիկամըՀունվարի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել 64-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Երևան քաղաքի բնակիչ՝ իրեն ծանոթ տղամարդը, իր ունեցած տեղեկություններով, կազմակերպել և առևանգել է իր 2 տղաներին, հաղորդում է Shamshyan.com-տը:


Այդ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ երեխաներից մեկը 21, մեկը 23 տարեկան է և իր երեխաներին առևանգողը պատրաստվում է վիրահատել ու վաճառքի հանել 21-ամյա տղայի երիկամը և իր որդիների գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։


Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։


Կայքի տեղեկություններով՝ ոստիկանությունում այդ մարդը հայտնել է, որ ինքը Հայաստանում և արտերկրում հայտնի դերասան է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր