Իշխանության քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր Վարչական դատարանից տևական ժամանակ է ունենք          Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել       Հունիսի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

06 փետ 2024 22:06

Հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային զինծառայող․ հայտնի է նրա ինքնությունը

Հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային զինծառայող․ հայտնի է նրա ինքնությունըՓետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.): 

Հրդեհը մեկուսացվել և մարվել է: 
Այլ տուժածներ չկան: 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում պահեստազորայինի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր