Տեսանյութ.Տրդատ Սարգսյանը Եղեգնաձորում տեղի ունեցած ծեծկռտուքի, Արա Մխիթարյանի սպանության մասին

Արա Մխիթարյանի զինվորական ընկերները, որոնք մատնացույց էին արել ծեծողներին, ծեծկռտուքի մասնակիցներին, հիմա սուտ մատնության մեջ են մեղադրում: Մխիթարյանի հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջականորեն մասնակցություն է ունեցել ՔՊ կուսակցության անդամ, պատգամավոր Տրդատ Սարգսյանը, որին հաջողվել է ազատվել քրեական պատասխանատվությունից: Այդ գործով կալանավորել էին նրա այն ժամանակվա օգնականին, որը վերջերս ազատ արձակվեց։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Տրդատ Սարգսյանը անդրադարձավ խնդրին:
Դիտարկմանը, որ դուք եք շտապել՝ գնահատական տալով, որ այդ մարդը աստիճաններից է ընկել ու կոմայի մեջ հայտնվել՝ Տրդատ Սարգսյանը պատասխանեց. «Ասել եմ, որովհետեւ մարզպետ եմ եղել, հարցրել եմ ինչ է եղել շտապօգնության ծառայողներին, որոնք ենթակա են մարզպետին: Իր ընկերները՝ այդ նույն ցուցմունք տված զինվորականներն ասել են, որ ընկել է: Հարեւաններից հարցրել եմ, ասել են՝ ընկնելու ձայն ենք լսել եւ իմ մեջ արդարացի տպավորություն է ստեղծվել: Դրա համար նման խոսք եմ ասել»: