Արևմուտքն ավելի շատ վախենում է ուժեղ Չինաստանից, քան ուժեղ Ռուսաստանից. Պուտին

Բիսմարկը մի անգամ ասել է՝ գլխավորը ներուժն է։ Չինաստանի ներուժը հսկայական է, այն այսօր աշխարհում առաջին տնտեսությունն է գնողունակության հավասարության և տնտեսական ծավալների առումով: Նրանք արդեն բավականին երկար ժամանակ առաջ են անցել ԱՄՆ-ից, և տեմպերն աճում են»,- այս մասին ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։