Նույնիսկ սեփական օկուպացրած տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր մենք չենք դնում          Նիկոլը մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռոբերտ Քոչարյանի թեման       Սպիտակ քաղաքում բախվել են «Mercedes-Benz»-ները, վիրավnր կա    

09 փետ 2024 13:06

Տեսանյութ. Ինչո՞ւ են խուսափում պատասխանել՝ Ալիևին պատասխանատվության ենթարկելու նպատակ ունե՞ն, թե՝ ոչ

Ինչո՞ւ են խուսափում պատասխանել՝ Ալիևին պատասխանատվության ենթարկելու նպատակ ունե՞ն, թե՝ ոչԱյո՛, հայցեր պատրաստվում են Ադրբեջանի դեմ, որի մասին խոսեց նաև Արդարադատության նախարարը․ ի պատասխան այն հարցին, թե ՀՀ-ն պաշտոնապես միանալով ՄՔԴ-ին, արդյո՞ք արդեն իսկ Ալիևի դեմ հայցեր է պատրաստել ներկայացնելու այդ դատարանին՝ պատասխանեց խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

«Դուք կոնկրետ անձին եք հղում անում, Ադրբեջանի նախագահին այնտեղ իրավական ձևակերպում տրվեց նախարարի կողմից, որպեսզի այդ հստակ ձևակերպումը ճիշտ լինի, հարցում արեք Արդրադատության նախարարին»,-ասաց նա։

Հարցին, թե ՔՊ-ն որպես իշխող ուժ Ալիևին պատասխանատվության ենթարկելու քաղաքական նպատակ ունի՞, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «ՀՀ-ն որպես նպատակ դրել է բոլոր կատարված հանցագործությունների համար քայլեր ձեռնարկել, արդյունքում ո՞ր սուբյեկտը պատասխանատվության կենթարկվի՝ դա իրավական հարց է, նպատակը ձևակերպված չէ որևէ անձի դեմ, սուբյկետի դեմ, նպատակը հանցագործությունները պատժելն է, սա է մեր քաղաքական նպատակը»,-ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր