Տեսանյութ.Մոսկվայում ավտոմեքենա է պայթել          Փողը տալիս ես, հուր հավիտյան մոռանում ենք իրար, թե չէ գիտես՝ ինչ կանեմ.Կինն ամուսնու հետ շանտաժի է ենթարկել նրա սիրուհուն       ՀՀ ԱԱԾ-ն հայ սահմանապահներին ու հովվին մեղադրում է ադրբեջանցիների գողացած հոտը վերադարձնելու փորձի մեջ    

09 փետ 2024 13:50

Գագիկ Գինոսյանի սիրտը չդիմացավ,...այդ անզորության զգացողությունից, ըմբոստությունից, ցասումից

Գագիկ Գինոսյանի սիրտը չդիմացավ,...այդ անզորության զգացողությունից, ըմբոստությունից, ցասումից Երկար տարիներ, երբ Արցախում մշակույթի նախարար էի, Գագիկ Գինոսյանի հետ համատեղ ծրագրեր ենք արել. իր շնորհիվ մենք հայկական պարը բերեցինք Արցախ: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Գագիկ Գինոսյանի վերջին հրաժեշտին լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Նարինե Աղբալյանը:


«Մինչեւ վերջին օրերը մենք իրար հետ միասին աշխատում էինք: Գագիկ Գինոսյանը հայրենիքի զինվոր էր, բայց նա սովորական ազատամարտիկ չէր, նա հայկական ինքնության պահապաններից էր: Ամենեւին  զարմանալի չէ, որ նրա սիրտը չդիմացավ, որովհետեւ երբ այսքան թիրախավորվեց ու խոցելի դարձավ հայկական ինքնությունը, պարզ էր, որ նման մարդիկ չեն կարող անտարբեր լինել: Կարծում եմ՝ այդ անզորության զգացողությունից, ըմբոստությունից, ցասումից նրա սիրտը չդիմացավ:


Կուզենայի, որ նա հաղթահարեր այդ փորձությունը, այդ անզորության զգացողությունը, որ համակել է բոլորիս եւ կարողանայիք մեր պայքարը մինչեւ վերջ տանել»,-ասաց նա:


Նարինե Աղբալյանը վստահություն հայտնեց, որ ժամանակի հետ նրա ավանդան ավելի կգնահատվի ու կարժեւորվի մեր բոլոր սերունդների կողմից:


Հիշեցնենք, որ երկու օր առաջ սրտի կաթվածից մահացել է  «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Նա կհուղարկավորվի «Եռաբլուր» պանթեոնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր