ԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Սահմանադրական դատարանը քննում է քաղաքական 7 ուժերի դիմումները    

09 փետ 2024 15:15

Տեսանյութ.Գագիկ Գինոսյանին հրաժեշտ տվեցին ծափողջույններով և «Յարխուշտա» ռազմական պարի ուղեկցությամբ

Տեսանյութ.Գագիկ Գինոսյանին հրաժեշտ տվեցին ծափողջույններով և «Յարխուշտա» ռազմական պարի ուղեկցությամբԵրևանի կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտը տվեցին «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանին։

Նրա սաները և գործընկերները Գինոսյանին վերջին հրաժեշտը տվեցին «Յարխուշտա» ռազմահայրենասիրական պարով և ծափահարությունների ուղեկցությամբ։

Գագիկ Գինոսյանին կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Հիշեցնենք, որ Գագիկ Գինոսյանը մահացել էր փետրվարի 6-ին, սրտի կաթվածից, նա 58 տարեկան էր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր