«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

12 փետ 2024 12:06

Պարզվում է, գործ ունենք Երևան-Բաքու հերթական պայմանավորվածության հետ.ընդդիմադիր պատգամավորների գործունեությունը դժգոհություն է առաջացրել Բաքվում

Պարզվում է, գործ ունենք Երևան-Բաքու հերթական պայմանավորվածության հետ.ընդդիմադիր պատգամավորների գործունեությունը դժգոհություն է առաջացրել ԲաքվումԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կարևոր

Ադրբեջանից դժգոհում են, իսկ Փաշինյանը խոստանում է ընդդիմության պատգամավորներին արգելել հետագայում ևս ծանոթանալ փաստաթղթին։

Պարզվում է` «Հայաստան» խմբակցության գործընկերներ Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի և Գեղամ Մանուկյանի հետ ԱԳՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվող փաստաթղթի կետերին ծանոթանալուց հետո մեր կողմից իրականացվող հանրային իրազեկման աշխատանքները հայտնվել են Ադրբեջանի ուշադրության կենտրոնում։

Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում ադրբեջանական տարբեր հարթակներում քննարկվել է Հայաստանի ընդդիմադիր պատգամավորների կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև շրջանառվող փաստաթղթի կետերին ծանոթանալու փաստը։ Բաքվից ամենատարբեր մակարդակներով դժգոհություններ են հնչել այդ առիթով։

Իշխող ուժի ներկայացուցիչները, իշխանական պրոպագանդիստները, Ադրբեջանի նախկին արտաքին գործերի և արդարադատության նախարարները խոսել են այս թեմայով։

Ստորև կտեղադրեմ Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը պատկանող լրատվականի եթերում նման քննարկումներից մի հատված, որտեղ Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը վրդովմունք է հայտնում մեր կողմից առաջարկներին ծանոթանալու վերաբերյալ։

Բաքվից դժգոհություն են հայտնում, որ մեզ թույլ է տրվել ծանոթանալ շրջանառվող փաստաթղթի կետերին։

Այժմ, կարծես, ամեն ինչ ավելի պարզ է դառնում։ Վերջին անգամ ԱԳՆ այցելությունից հետո մեր տարածած համատեղ հայտարարության մեջ նշել էինք` ԱԳՆ-ում մեզ նախազգուշացրել են, որ խնդիրներ են առաջացել մեր հրապարակային հայտարարությունների հետ, և մեր հարցազրույցներն ուսումնասիրվում են հատուկ բաժնի կողմից։

Այդ պահին մեզ թվացել էր, որ գործ ունենք ազատ խոսքի սահմանափակման հերթական փորձի հետ։ Սակայն, պարզվում է, գործ ունենք Երևան-Բաքու հերթական պայմանավորվածության հետ։

ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարեց․ «Գնացել եք, կարդացել եք (Ադրբեջանի հետ պայմանագրի փոխանակվող կետերը), էնքան եք կարդացել՝ էլ չեք կարդա»:

Հաշվի առնելով այդ օրը հնչած սկանդալային այլ հայտարարությունները՝ այս դրվագը դուրս մնաց հանրային քննարկումներից։

Սակայն, համադրելով փաստերը` ակնհայտ է դառնում, որ ընդդիմադիր պատգամավորների գործունեությունը դժգոհություն է առաջացրել Բաքվում։ Այսպիսով` առաջիկայում ընդդիմադիր որևէ պատգամավորի կողմից Ադրբեջանի հետ փոխանակվող առաջարկներին ծանոթանալուն խոչըդոտելը վերածվելու է Ադրբեջանական հերթական պահանջի կատարման»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր