Զբաղեցրած պաշտոնից ազատվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետը          Ե՞րբ կսկսվի մարտ ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը       Երևանում անչափահասը Toyota-ով կոտրել է ծառերն ու գլխիվայր շրջվել, վիրավորները նույնպես անչափահասներ են    

12 փետ 2024 15:02

Ղարաբաղի հարցը փակված է, բանակցություններում ինչ առաջարկում է Ադրբեջանը, միանգամայն արդարացված է. Բաքվում ՌԴ դեսպան

Ղարաբաղի հարցը փակված է, բանակցություններում ինչ առաջարկում է Ադրբեջանը, միանգամայն արդարացված է. Բաքվում ՌԴ դեսպանԱդրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, թե ԼՂ-ի հարցը փակված է։ Այս մասին նա հայտարարել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։ «Այո՛, Ղարաբաղի հարցը փակված է։ Այս բոլոր տարիներին Ռուսաստանը ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։
 
Ցավոք, չստացվեց։ Այս թեման փակվեց սեպտեմբերին ռազմական գործողությամբ։ Ռուսաստանը միշտ շատ կարևոր դեր է խաղում կարգավորման հարցում։ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել երկու կողմերի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- ասել է նա։ Ըստ դեսպանի՝ բանակցություններում Բաքվի առաջարկները «միանգամայն արդարացված են»։
 
«Հիմա Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն փոխանակվում են խաղաղության պայմանագրերի նախագծերով։ Այն, ինչ առաջարկում է ադրբեջանական կողմը, իմ կարծիքով, միանգամայն արդարացված է․ ստանդարտ ձևակերպումներ և հոդվածներ, որոնք, որպես կանոն, գոյություն ունեն կողմերի միջև կնքված խաղաղության պայմանագրերում։ Եվ այն առաջարկների հիման վրա, որոնք անում է Բաքուն, սկզբունքորեն հնարավոր է արագ ավարտել բանակցությունները։
 
Մենք պատրաստ ենք տրամադրել Մոսկովյան հարթակը, մենք պատրաստ ենք, եթե պետք է, տրամադրել մեր փորձաքննությունը, խորհուրդները տեքստի վերաբերյալ։ Այստեղ մենք շատ լավ հարաբերություններ ունենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է Եվդոկիմովը՝ նշելով, թե «Ադրբեջանը հաստատակամ է շատ արագ ավարտել խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները»։
 
«Բայց, ինչպես գիտենք, բանակցություններն ավարտին հասցնելու համար երկու կողմերն էլ պետք է նման ցանկություն ունենան»,- հայտարարել  է ՌԴ դեսպանը։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր