ՆԱՏՕ-ն չի կարող կախված լինել ԱՄՆ նախագահի տրամադրությունից. Բորել
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, մեկնաբանելով ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ՆԱՏՕ-ի երկրներին Ռուսաստանից պաշտպանելու մասին, ասել է, որ դաշինքը չպետք է կախված լինի քաղաքական գործիչների տրամադրությունից։ Նա ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է արել ավելի լուրջ լինել։
«Եկեք լուրջ լինենք. ՆԱՏՕ-ն չի կարող լինել ռազմական դաշինք, որի աշխատանքը կախված է կոնկրետ օրերի ԱՄՆ նախագահի տրամադրությունից»,- ասել է Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ նախարարների հանդիպման ժամանակ (մեջբերում է AFP-ն): Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի կարող «աշխատել a la carte սկզբունքով» (ընտրովի մենյու):
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինայում հանրահավաքի ժամանակ հիշել էր իր նախագահական ժամկետի ընթացքում ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ ունեցած հանդիպումներից մեկը։ Նրա խոսքով՝ ինքը հրաժարվել է պաշտպանել դաշինքի երկրներին Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակման դեպքում։ Նա այս որոշումը բացատրել է ոչ միայն պաշտպանական հատվածի անբավարար ֆինանսավորմամբ, այլև ասել է, որ «ընդհակառակը, խրախուսում է Ռուսաստանի գործողությունները»։ Դոնալդ Թրամփի խոսքերը առաջացրել են Սպիտակ տան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի արձագանքը, որոնք հայտարարությունը անվանել են «դաշինքի անվտանգության խաթարում»։