Շատ ուժեղ բնավորություն ունեցող կենդանակերպի նշաններն են
Խոյ
Արտաքինից նրանք կարող են փխրուն եւ թույլ երեւալ, բայց առաջին տպավորությունը խաբուսիկ է: Խոյերը բարձր են գնահատում իրենց ազատությունը եւ պատրաստ են մինչեւ վերջ պայքարել իրենց իդեալների համար: Քանի դեռ պատերազմ չեք հայտարարել, նրանք հանգիստ կլինեն՝ չկենտրոնանալով մանրուքների վրա: Սակայն թույլատրելիի սահմանն անցնելու դեպքում Խոյերն ակնթարթորեն անցնում են հարձակման, ընդ որում՝ հաճախ պայքարից հաղթանակած են դուրս գալիս:
Ցուլ
Այս կանայք միշտ բաց եւ բարեսիրտ են շրջապատի հանդեպ, բայց բնավորության մասին միայն արտաքին նշաններով դատելը նվազագույնը հիմարություն է: Եթե խախտեք Ցուլի անձնական տարածքը, ձեր առջեւ բոլորովին այլ մարդու կտեսնեք. կատաղած եւ պատրաստ ձեզ ջնջելու աշխարհի երեսից: Այդ պատճառով զգույշ եղեք Ցուլերի հետ շփման մեջ:
Այծեղջյուր
Այծեղջյուրները հաճախ իրենց պարկեշտության սահմաններում են պահում. նրանցից հազվադեպ անպարկետշ բառեր կլսեք կամ անկառավարելի էմոցիաներ կտեսնեք: Արտաքին անտարբերությունը նրանց կյանքի սկզբունքային դիրքորոշումն է: Այդպիսով Այծեղջյուրներն իրենց պաշտպանում են մարդկանցից, որոնք ցանկանում են մտածված նվազեցնել նրանց ինքնագնահատականը: