Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

13 փետ 2024 13:16

2020-ի գարնանն ու ամռանն էլ էիք կասկածում, որ պատերազմ է լինելու

2020-ի գարնանն ու ամռանն էլ էիք կասկածում, որ պատերազմ է լինելու Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. 

«Հայկական պետությունը լիարժեք ապամոնտաժվում է: Հաջորդ քայլով` կլինի ինքնության փոփոխությունը: Օրինակ պետական մարմինները կդադարեն ծննդյան վկայական տալ Արարատ, Անի կամ Մոնթե անունով երեխաներին: Կամ կարգելվեն հայկակակ ազգային երգ ու պարի խմբերի գործունեությունը: Էլ պետական խորհրդանիշների մասին չեմ հիշեցնում. դրանք արդեն փոփոխման փուլում են:

Այս ամենի արդյունքում և եղած հայկականի փոխարեն Հայաստանը դրսից կառավարողների խմբավորումը ստեղծելու է հարկ վճարողների անդեմ միավորում, որն աստիճակաբար կենտրոնանալու է մեկ փոքր տարածքում (օրինակ` Կոտայքի մարզում):
Մնացածը` կանցնի Թուրքիային կամ Ադրբեջանին:
Կասկածու՞մ եք ասածներիս:

2020-ի գարնանն ու ամռանն էլ էիք կասկածում, որ պատերազմ է լինելու ու Արցախը հանձնելու են:
2021-ին կասկածում էիք, որ թուրքերը կմտնեն Սյունիք ու Ջերմուկ: Դե իսկ էս բոլոր տարիներին կասկածում էիք, որ իրավիճակը կհասնի սրան»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր