40 աշակերտ է զոհվել Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա ԱՄՆ և Իսրայելի կողմից հրթիռային հարվածի հետևանքով          Լոռու մարզում «Mercedes» բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին       ԱՄՆ-ին և Իսրայելին օգնություն ցուցաբերող ցանկացած բազա կդառնա Իրանի զինված ուժերի թիրախը    

13 փետ 2024 13:38

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր. Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր. Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆԺամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Այս մասին «Ազատության»-ը փոխանցել է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում:

«Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ»,-ասել է Քոչարյանը։

Այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 2 զոհ և վիրավորների մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր