Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

14 փետ 2024 13:36

Հայաստանն ամբողջությամբ զինաթափելու կոչ է անում.Արցախի պատվար ու մեջք լինելը չհասկացանք, դրա համար էլ այսօրվան ենք

Հայաստանն ամբողջությամբ զինաթափելու կոչ է անում.Արցախի պատվար ու մեջք լինելը չհասկացանք, դրա համար էլ այսօրվան ենքՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.


«Ադրբեջանցի պատգամավորը Հայաստանը ամբողջությամբ զինաթափելու կոչ է անում։ Սա հիշեցնում է ՊԲ-ն զինաթափելու մասին կոչերն ու տարվող քարոզչությունը․․․ «Արևմուտքը փորձում է վերսկսել հակամարտությունը, որն արդեն ավարտվել է՝ նպատակ ունենալով ազդեցություն ձեռք բերել տարածաշրջանում։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Եվրոմիությունը այս գործընթացում մտահոգված չեն միջազգային իրավունքով կամ Հայաստանի ազգային շահերով։ Ադրբեջանը միակ պատնեշն է Արևմուտքի խաչակրաց արշավանքի դեմ, որը ձգտում է հակամարտության ևս մեկ թեժ կետ ստեղծել Հարավային Կովկասում Ուկրաինայից և Մերձավոր Արևելքից:


Բաքուն վճռական է թույլ չտալ, որ իր տարածաշրջանը դառնա տարբեր կենտրոնների միջև հակամարտությունների կիզակետ՝ օգտագործելով սեփական ուժն ու հնարավորությունները։ Հետևաբար, Հայաստանի ամբողջական զինաթափումը հրամայական է դարձել՝ կանխելու համար տարածաշրջանը հակամարտությունների գոտի դառնալուց, կանխելու ապագա հնարավոր սպառնալիքները և պահպանելու խաղաղության և վստահության ամրապնդման գործընթացները», նման հայտարարություն արել է ադրբեջանցի պատգամավոր Բահրուզ Մամեդովը։


Զավեշտի է հասնում, երբ տարածաշրջանում սպառնալիք դարձած Ադրբեջանը, որը ապահովել է Իսրայելի մուտքը տարածաշրջան, տեղակայել Իսրայելին Իրանի քթի տակ, որը ռուսական գազը վերցնում վաճառում է նույն Արևմուտքին, թիրախավորում է Հայաստանը ու խոսում զինաթափման մասին։ Ի՞նչ տարբերություն այս հռետորաբանության ու Արցախի ՊԲ-ին զինաթափելու հռետորաբանության միջև, բացարձակ ոչ մի․․․ Արցախի պատվար ու մեջք լինելը չհասկացանք, դրա համար էլ այսօրվան ենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր