Տեսանյութ.Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր          Տեսանյութ.Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին       Տեսանյութ.Ո՞վ էր հրահանգել բեռնատարը՝ բարձրացված թափքով քշել հայերի վրա. որտե՞ղ էին ու ի՞նչ էին անում «ոստիկանները»    

15 փետ 2024 13:14

Բոլորի վրա դիպուկահար է աշխատել. Սասուն Միքայելյանը՝ Ներքին Հանդում 4 զոհի և վիրավորի մասին

Բոլորի վրա դիպուկահար է աշխատել. Սասուն Միքայելյանը՝ Ներքին Հանդում 4 զոհի և վիրավորի մասինՆերքին Հանդում բոլորի վրա դիպուկահար է աշխատել: Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայելյանը։

«Պատերազմի դաշտում ինչ է տեղի ունենում... քննություն է գնում, հետագայում պարզ կլինի, տեղյակ կպահվի, միայն կասեմ, որ դիպուկահար է աշխատել բոլորի վրա»,-ասաց Միքայելյանը՝ այլ մանրամասներ չփոխանցելով։

Փետրվարի 13-ի առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը 4 զոհ, 1 վիրավոր ունի։ Զոհված 4 անձինք և մեկ վիրավորը ԵԿՄ անդամներ են։

Բաքուն հայտարարեց, թե «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ մեղադրելով հայկական կողմին Ներքին Հանդի ուղղությամբ հրադադարը խախտելու և իրենց սահմանապահին վիրավորելու համար։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր կառավարության նիստի ժամանակ, Ներքին Հանդում տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում որակեց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր