«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

16 փետ 2024 17:30

Կալանավայրում մահացել է Ալեքսեյ Նավալնին

Կալանավայրում մահացել է Ալեքսեյ ՆավալնինԸնդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։ РИА Новости-ի հաղորդմամբ հայտնել է Դաշնային ուղղիչ ծառայության շրջանային վարչությունը։

«Այս տարվա փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ա.Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է՝ զբոսանքից հետո, փաստացի կորցրել գիտակցությունը։ Անմիջապես ժամանել է հաստատության բուժանձնակազմը, հրավիրվել է շտապօգնություն։
Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք, սակայն, դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի ուշ տեղեկություն եղավ, որ Նավալնու մոտ թրոմբ է պոկվել:

Նավալնին կալանավորվել է 2021 թվականի հունվարի 17-ին Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում: Նա 47 տարեկան էր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր