Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

17 փետ 2024 22:23

Ինչու են լավ, բարի ու համեստ աղջիկները ինքնամոռաց սիրահարվում «վատ» տղաներին

Ինչու են լավ, բարի ու համեստ աղջիկները, ինքնամոռաց սիրահարվում «վատ» տղաներինՈրքան էլ պարադոքսալ չէ, բայց աղջիկները, այն էլ՝ լավ, բարի ու համեստ աղջիկները, ինքնամոռաց սիրահարվում են «վատ» տղաների:

1 Անկանխատեսելիություն
Դու երբեք չգիտես՝ ինչ սպասել «վատ» տղայից, և դա գայթակղում է: Ինչո՞ւ: Քանի որ նմանատիպ լարվածության մեջ հնարավոր չէ ձանձրանալ:

2 Պաշտպանություն
«Վատ» տղան և նրա բրուտալ կերպարն ասոցացվում են ուժի և պաշտպանության հետ: Նման տղայի կողքին աղջիկն իրեն կարող է թույլ տալ լինել թույլ և կանացի՝ վստահ լինելով, որ սիրելին միշտ նրան կպաշտպանի ամեն բանից:

3 Արկածներ
Ներքուստ աղջիկները զգում են, որ սա լավ ընտրություն չէ և ոչ մի լավ բանի չի բերի, սակայն «վատ» տղաներն ասես մագնիս լինեն: Հանուն նրանց անգամ ամենաանհամարձակ աղջիկը պատրաստ է ամենամեծ խենթության:

4 Դոմինանտություն
Սա, իհարկե, կանոն չէ, սակայն աղջիկները հիմնականում սիրում են իրենց կողքին տեսնել իշխող և հավակնոտ տղամարդու, այն միակին, ում նրանք չեն ցանկանա հակաճառել և հակառակվել: Անգամ ամենաանկախ և ինքնասածի աղջիկը ուզում է որոշակիորեն ենթարկվել իր սիրելիին:

5 Հերոս
«Վատ» տղաներն ասես ֆիլմերի կերպարներ լինեն: Եվ ֆիլմերի ազդեցության տակ աղջիկներն իրական կյանքում ցանկանում են բացահայտել «վատ» տղայի նուրբ հոգին: Ոչինչ չի կարող համեմատվել այն հիանալի զգացողության հետ, որն ունենում է աղջիկը, երբ «վատ» տղան, ով կոպիտ է բոլորի հանդեպ, իր հետ իրեն պահում է շատ հոգատար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր