Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ          Հոգևոր սպասավորները, հավատարիմ հոգևոր առաքելության չեն կարող անտարբեր մնալ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին. Գերագույն հոգևոր խորհուրդ       Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների անցկացման օրերը    

20 փետ 2024 12:55

«Ս…ր ստեղաց շուտ».Սամվել Շահրամանյանի «ախրանիկը» Եռաբլուրում ուղիղ եթերում հայհոյում է ԶԼՄ ներկայացուցչին

«Ս…ր ստեղաց շուտ».Սամվել Շահրամանյանի «ախրանիկը» Եռաբլուրում ուղիղ եթերում հայհոյում է ԶԼՄ ներկայացուցչինԼեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանն այսօր առավոտյան որոշել է այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ շրջապատված անձնական «ախրանայով»

Վերջինիս «ախրանիկներից» մեկըաչքի է ընկել ագրեսիվ պահվածքով․ 24News լրատվամիջոցի օպերատորը նշում է, որ այդ անձը խանգարում է իր աշխատանքին և դիմում է Շահրամանյանին, սակայն որևէ արձագանք չի ստանում։

Ուղիղ եթերում «ախրանիկը» հայհոյում է օպերատորին՝ ասելով. «Ս…ր ստեղաց շուտ՝ փորձելով ձեռքով փակել տեսախցիկը։

Շահրամանյանը նույն թիկնապահների ուղեկցությամբ առանց որևէ խոսքի ու արձագանքի հեռանում է Եռաբլուրից:
***
24News լրատվական կայքի խմբագրակազմի հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Եռաբլուրում» տեղի ունեցած միջադեպին:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«24News լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանն ու օպերատոր Ասատուր Ասլանյանն այսօր՝ փետրվարի 20-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան Շարժման 36-րդ տարեդարձի առթիվ իրականացրել են մասնագիտական գործունեություն՝ լուսաբանել են այցելուներին։ Նրանց թվում է եղել նաև Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ու իր թիկնազորը։

Ի սկզբանե, թիկնազորի անդամները մեր նկարահանող խմբին ասել են, որ Շահրամանյանը չի պատրաստվում հարցազրույց տալ, ինչին էլ մեր գործընկերներն ըմբռնումով են մոտեցել՝ հաշվի առնելով թե՜ վայրը, թե այն անվտանգային մարտահրավերները, որոնք կարող են առաջացնել Շահրամանյանի խոսքերը։

Այսինքն, 24News-ի նկարահանող խումբը կարող էր ընդառաջ չգնալ այդ հորդորին, սակայն որոշել է ընդամենը նկարահանումներ իրականացնել։ Չնայած դրան՝ Շահրամանյանի ուղեկցող անձը, որի անունը, ըստ մեր տեղեկությունների Աշոտ Դանիելյան է, աչքի է ընկել խուլիգանական պահվածքով, հայհոյել լրագրողին ու օպերատորին, ինչպես նաև հրել վերջինիս։ Այս ամենը տեղի է ունեցել Շահրամանյանի ներկայությամբ, վերջինս ոչ մի կերպ չի սաստել իր աշխատակցին։

24News-ի խմբագրակազմը խստորեն դատապարտում է թե՜ Շահրամանյանի թիկնապահի, թե՜ անձամբ նրա պահվածքը, որն իր անգործությամբ կամ էլ թողտվությամբ խրախուսում է նման խուլիգանական դրսևորումները։

Չնայած դրան՝ 24News-ը շարունակելու է հետևողականորեն լուսաբանել Արցախի Հանրապետության սուբյեկտայնության պահպանմանն ուղղված բոլոր միջոցառումները, որովհետև Արցախի Հանրապետությունը չի սկսել ու, հավատում ենք, չի էլ ավարտվելու Շահրամանյանով և յուր թիկնազորով։

Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի այսպիսի պահվածքը ստանա հնարավորինս լայն արձագանք ու դատապարտում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր