Տեսանյութ.Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

21 փետ 2024 17:05

Ռուսաստանը չի կարողացել կանխել Ներքին Հանդի միջադեպը

Ռուսաստանը չի կարողացել կանխել Ներքին Հանդի միջադեպըՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը չկանգնեցնելու մեջ։

«Գիտեք, որ վերջին միջադեպը Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ, ԵՄ առաքելությունն այնտեղ մուտք չունի, մուտք ունի և ներկա է միայն Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանը չկարողացավ կասեցնել միջադեպը»,- ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ ԵՄ առաքելությունը սահմանին կայունացնող դեր ունի։ «Ակնհայտ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունացնող դեր է խաղում։ Մենք լիովին աջակցում ենք նրանց գործունեությանը և կշարունակենք դա անել»:

Հարցին, թե ինչու ԵՄ առաքելությունը մուտք չունի Ներքին Հանդ գյուղին հարող հատված, Գրիգորյանը չպատասխանեց, ասաց, որ հասցեագրելու են այդ խնդիրը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր