Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 փետ 2024 12:03

Արդյո՞ք Զեյնալլիին ռուսական կողմը չի արտահանձնել Ադրբեջանին Ձեր և Ձեր վարչապետի համաձայնությամբ․ բաց նամակ՝ գլխավոր դատախազին

Արդյո՞ք Զեյնալլիին ռուսական կողմը չի արտահանձնել Ադրբեջանին Ձեր և Ձեր վարչապետի համաձայնությամբ․ բաց նամակ՝ գլխավոր դատախազինԳյումրեցի իրավապաշտպն Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին

Տիկին Վարդապետյան, 2024 փետրվարի 21֊ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալվել, ապա Բաքվին է հանձնվել դեռևս 2020թ սեպտեմբերի 29֊ից ՀՀ կողմից հետախուզվող ռազմական հանցագործության մեջ մեղադրվող Քամիլ Զեյնալլին, դեպքի հետ կապված խնդրում եմ հանրությանը տալ հետևյալ պարզաբանումները

Արդյո՞ք Զեյնալլի նկատմամբ ՀՀ դատախազությունում դեռևս առկա է նախաձեռնված քրեական վարույթը, թե ինչ որ հանգամանքներում նրա նկատմամբ նախաձեռնված քր. վարույթը կասեցվել է

Անձամբ Ձեր և ՀՀ ԱԳՆ կողմից արդյո՞ք իրականացվել են բավարար գործողություններ, որպեսզի հանցագործության մեջ կասկածվողը տեղափոխվեր Հայաստան

Հայաստանի հանրությունը արդյո՞ք կարող է վստահ լինել, որ Զեյնալլին ռուսական կողմը չի արտահանձնել ադրբեջանին Ձեր և Ձեր վարչապետի գրավոր կամ բանավոր համաձայնությամբ

Հ.Գ
Ձեր ղեկավարած կառուցի պաշտոնական ֆեյսբուքյանը էջը ինձ արգելափակել է, որ իմ գրառումներում ձեզ չնշեմ, բացե'ք, ամո'թ է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր