Առաջարկվում է ծառայության սահմանային տարիքը փոխել, 15 միլիոն դրամ տուրք՝ մինչև18 տարեկան արական սեռի համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում          Մենք մտադրություն չունենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու       Դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա    

23 փետ 2024 10:27

Սպանություն՝ Երևանում. կասկածյալը մահացածի որդին է

Սպանություն՝ Երևանում. կասկածյալը մահացածի որդին էԵրեկ՝ փետրվարի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցի 9 հասցեի շենքի բակում տղամարդու դի կա: Գրել է «Շամշյանը»։

Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 57-ամյա Արման Գ.-ի դին:

Դեպքի վայր ժամանած Երևանի «Կենտրոն» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը:

Մինչ դեպքի վայրում քննիչները զննություն էին կատարում, ոստիկանները Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրանական բաժնի ծառայողները տաք հետքերով հայտնաբերում են ենթադրյալ կասկածյալին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ մահացածը իր ընկեր Երևանի բնակիչ 33-ամյա Ավետիք Մ.-ի հետ Ղազար Փարպեցու փողոցի 11 ա հասցեի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ միմյանց քաշքշել են, այդ ամենը նկատել է Արման Գ.-ի որդին՝ 24-ամյա էրիկ Գ-ն, և նա հարվածներ է հասցրել Ավետիք Մ.-ին, ինչպես նաև մի քանի հարվածներ էլ հասցրել է հորը՝ Արման Գ.-ին, ով քիչ անց քայլելով հասել է Փարպեցու փողոցի 9 հասցեի մոտ և բակում մահացել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր