Լաոն «արթնացավ», եկավ Երևան, մի ժամ տվեց հրաժարականի համար, հետո 20 րոպե          Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հետո նույնքան կնվազի. եղանակն առաջիկա օրերին       Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս. 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջնակին թմրամիջnց է հյուրասիրել    

23 փետ 2024 15:23

Արարատի մարզում ծնողները 9-ամյա տղային հայտնաբերել են մահացած

Արարատի մարզում ծնողները 9-ամյա տղային տանը հայտնաբերել են մահացածSHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ տանը հայտնաբերել են երեխայի դի։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը և ոստիկանության Մասիս բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։
 
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Նարսես Մուրադյանի ու Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի գլխավորությամբ։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 9-ամյա Արեգ Գ․-ն է, ով սովորում է Երևանի դպրոցներից մեկի 2-րդ դասարանում։
 
Ըստ ծնողի հայտարարության՝ երեխան տանը հանկարծամահ է եղել։Դատբաժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
 
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր